Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական լրագրողները՝ իրենց մասնագիտական աշխատանքի մասին

Հուլիս 04,2015 11:30

Երեկ Մարզական լրագրողների միջազգային օրն էր ու նրանք իրենց մասնագիտական օրը նշեցին աշխատանքային մթնոլորտում: Միմյանց հաջորդեցին երկու ասուլիսներ, որոնցից հետո մարզական լրագրողների մի փոքրիկ խումբ հավաքվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում: Նրանց շնորհավորելու եկավ նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա կարեւորեց մարզական լրագրողների դերակատարությունը հայաստանյան եւ ընդհանրապես սպորտի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները հասարակությանը իրազեկելու գործում, մաղթեց առողջություն եւ մասնագիտական նոր ձեռքբերումներ:
«Առավոտի» մարզական բաժինը գործընկերներին առաջարկեց խոսել իրենց առօրյա աշխատանքի մասին՝ թե ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը մարզական կազմակերպությունների հետ:

Վադիմ Մկրտչյան (լուսանկարում): «Գոլոս Արմենիի» թերթ: «Համագործակցությունը վատ չէ: Բայց կցանկանայի, որպեսզի ավելի լավ լիներ: Միշտ չէ, որ լավ կապ գոյություն ունի մարզական լրագրողների եւ մարզական կառույցների միջեւ: Հաճախ այդ կապերն ստեղծելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Ցանկալի է, որ դա լիներ ինքնըստինքյան, համակարգված: Ֆեդերացիաներ կան, որ դրա լավ օրինակ են ծառայում, իրենց ամենօրյա գործունեության մասին տեղեկացնում են, նախապես տեղյակ պահում, թե ինչ է լինելու մոտակա օրերին: Կա նաեւ հակառակը, դու պետք է անմիջական կապ հաստատես ու պահպանես նրանց հետ, անձամբ հետաքրքրվես, թե ինչ ծրագրեր ունեն: Դա շատ ժամանակ է պահանջում լրագրողից ու հաճախ ֆիզիկապես հնարավոր չէ: Փոխադարձ համակարգված փոխգործակցությունը կհեշտացնի եւ ավելի որակյալ կդարձնի լրագրողի աշխատանքը»:

gayane-7-2

Գայանե Նազարյան: Sport.slaq.am կայք. «Ֆեդերացիաների հետ աշխատանքը բոլոր առումներով շատ հանգիստ է ստացվում ու համագործակցության խնդիրներ հիմնականում չկան: Ինֆորմացիայի փոխանցման միջոցներն են փոխվել: Եթե առաջ ինֆորմացիա ստանում էինք զանգերով կամ հաղորդագրություններով, հիմա այդ ամենը կարելի է շատ արագ իմանալ սոցիալական ցանցերի միջոցով: Աշխատանքային խոչընդոտներ էլ, բնականաբար, լինում են կոնկրետ ֆեդերացիաների կողմից, որոնց հետ աշխատելը վերջին շրջանում բավականին դժվար է դարձել: Այսօր չեմ ցանկանում կոնկրետ ֆեդերացիաների անուններ տալ, թեեւ, կարծում եմ, նրանք կհասկանան, որ խոսքն իրենց է վերաբերում: Իմ կարծիքով, դրանք մի քիչ անհիմն բարձրացրել են պահանջները լրագրողների նկատմամբ՝ առանց սեփական աշխատանքի պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու»:

varvara-7-3
Վառվառա Հայրապետյան: «Արմենպրես» գործակալություն. «Մարզական կառույցների, ֆեդերացիաների հետ աշխատանքը հեշտ չէի համարի: Բայց դժվար էլ չի: Եթե պրպտում ու հետաքրքրվում ես, կարող ես քեզ անհրաժեշտ ինֆորմացիան գտնել: Այս առումով ֆեդերացիաների հետ աշխատելը միշտ չէ, որ հեշտ է: Ֆեդերացիաներ կան, որոնց մամուլի խոսնակներին գտնելն ինքնին խնդիր է: Բայց դրանց կողքին կան նաեւ այնպիսիք, որոնք միջազգային չափորոշիչներին համապատասխանող աշխատանք են տանում լրագրողների հետ»:

anush-7-4

Անուշ Չիթչյան: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ. «Մարզական լրագրողների լավ թիմ ունենք, որոնց հետ ամեն օր սերտ համագործակցում ենք: Լրագրողների մի խումբ կա, որը՝ սրտացավ իր աշխատանքին, հայկական սպորտին, մշտապես ձեռքը պահում է մարզական զարկերակին: Նրանց հետ համագործակցելը հաճելի է: Մենք էլ անում ենք ամեն բան, որպեսզի բոլոր լրատվամիջոցների մեր գործընկերներին արագ, որակյալ ու մանրամասն տեղեկատվություն փոխանցենք հանրապետությունում տեղի ունեցող մարզական իրադարձությունների, արտերկրում հանդես եկող մեր թիմերի ու մարզիկների մրցելույթների մասին»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031