Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ոռոգման համակարգերն արդիականացնելու համար վարկ կստանա

Հուլիս 03,2015 23:45

Կայունացման եւ զարգացման Եվրասիական ֆոնդի (ԿԶԵՖ) խորհուրդն այսօր որոշել է երկու ներդրումային վարկ տրամադրել Հայաստանին եւ Ղրղըզստանին: Այս մասին տեղեկանում ենք ԿԶԵՖ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Ներդրումային վարկերը կտրամադրվեն Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ Ղրղըզստանին՝ «Տոկտոգուլի ՀԷԿ-ի վերականգնում (2-րդ փուլ)» ծրագրի համար 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Ֆոնդի խորհուրդը նաեւ որոշել է 2015-2016 թվականներին 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրել Տաջիկստանին: Այդ երկրի ղեկավարին եւ կառավարությանը հանձնարարվել է բարեփոխումների մատրիցան որոշակի փոփոխությունների ենթարկել, ինչի համար էլ նրանք ստանում են վարկը:

Տաջիկստանին նաեւ հանձնարարվել է շարունակել պատրաստել Հայաստանի եւ Բելառուսի ֆինանսական վարկ ստանալու հայտերի եզրակացությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031