Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել , ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում է նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Aravot.am-ին հայտնեց, որ առավոտից մինչեւ հիմա իրեն որպես Արա Բուդաղյանի պաշտպան չեն ներգրավել. «Արա Բուդաղյանն էլ գրավոր հայտարարել է, որ ցանկանում է, որ ես ներգրավեմ որպես պաշտպան, մինչեւ հիմա չեն ներգրավել: Արդեն մի 15 անգամ քննիչների հետ խոսել եմ, անընդհատ ձգձգում են, հիմա էլ ասացին՝ վաղը: Սա արդեն պիտի ինչ-որ մի բան ասի քննության որակի, կասկածանքների որակի եւ ընդհանրապես՝ այս ամեն ինչի մասին: Շուտով արդեն 12 ժամ է՝ պարտավոր լինելով ինձ ներգրավել չեն ներգրավել, զանազան բաներ կարող են պատմել, բայց չեն ներգրավում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ