Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվեց «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունը, որտեղ կենտրոնական տեղ են զբաղեցնում Գրիգոր Նարեկացուն եւ Կոմիտասին պատկերող աշխատանքները:
Ցուցադրությունը կանադաբնակ հայ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունն է Հայաստանում: Այն ներառում է տասը քանդակ, քսանից ավելի գրաֆիկական աշխատանք, ինչպես նաեւ ստեղծագործություններ հայկական վաղ շրջանից:
Ցուցադրության ընթացքում գրականագետ Յուրի Խաչատրյանը նշեց. «Դիմանկարը առհասարակ ամենադժվար ժանրն է, եւ մի դիմանկարը դարերի ընթացքում ուղեկցում է սերունդներին եւ շատ բան է ասում: Դիմանկարներ կան, որոնք ավելին են, քան հոդվածը, ուսումնասիրությունը, նույնիսկ մենագրությունը: Այդպիսի դիմանկարներ են ստեղծել մեր մեծատառով արվեստագետները՝ եւ՛ Մինասը, եւ՛ Արտո Չաքմաքչյանը»:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ