Մեկ ժամ ուշացումով Ազատության հրապարակից մեկնարկեց «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած իրազեկման երթը: Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, ապա Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի Պողոտայով կքայլեն դեպի Բաղրամյան պողոտա` միանալով Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին:
Երթի մասնակիցները վանկարկում են «միացում» կարգախոսը` քաղաքացիներին տեղեկացնելով նաեւ, որ էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Քաղաքացիներին հորդորում են միանալ եւ հասնել պայքարի առաջին օրը հրապարակված 3 պահանջներին 100 տոկոսանոց կատարմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ