Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների դահլիճ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում

Հուլիս 03,2015 20:03

Հայաստանում ֆրանսիական համալսարանն Իրավաբանական ֆակուլտետում կրթությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով համալսարանում ստեղծել է Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների դահլիճ, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի խոսքով՝ համալսարանի նորաբաց այս դահլիճը կահավորվել է հայաստանյան դատական նիստերի դահլիճի դիզայնով և ունի դրան բնորոշ բոլոր հատկանիշները. «Նորաբաց դահլիճն ամբողջովին կահավորված և համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ համալսարանի ուսանողներն ու դասախոսները կարող են վիդեոկոնֆերանսներ կազմակերպել արտասահմանյան համալսարանների, մասնավորապես՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների հետ, ինչպես նաև անցկացնել համաժողովներ, գործնական քննարկումներ, կազմակերպել դատախաղեր և այլ միջոցառումներ»,- ասաց նա:

Ի դեպ, Ժան-Ժակ Մոնտուան տեղեկացրեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանից բացի, նորաբաց այս դահլիճի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հայաստանյան այլ համալսարանների դասախոսներն ու ուսանողները:

Հավելենք, որ Դատական նիստերի դահլիճի կահավորմանն աջակցել է  Օվերն-Ռոն-Ալպ շրջանը, իսկ վիդեոկոնֆերանսի համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Օրանժ Արմենիա ընկերության և համալսարանի միջոցներով՝ Օրանժի տեխնիկական մասնագետների ներգրավմամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031