Ժամը 19:00-ին Ազատության հրապարակից պետք է մեկնարկեր «պահանջատիրական» երթը: Երթի կազմակերպիչները` «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամները նախապես հայտարարել էին, որ Ազատության հրապարակից շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա` միանալու այնտեղ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողներին:
Այս պահին, սակայն, դեռ պարզ չէ դեռ երթը, երբ եւ ի՞նչ երթուղիով է մեկնարկելու:
Ազատության հրապարակն էլ բավական սակավամարդ է:
Այստեղ են «Ո’չ թալանի նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Մկրտչյանը եւ Բաղրամյան պողոտայում նոր նախաձեռնության աշխատանքները համակարգող Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Վերջինս, լրագրողներին ասաց, որ երթը իրազեկման նպատակ ունի, որպեսզի այն քաղաքացիները, որոնք ասում են թե շարժումը մարել է, կամ պառակտվել հասկանան, որ պայքարը շարունակվում է ու չհիասթափվեն:
Երթի մասնակիցները հավանաբար կշարժվեն Հյուսիսային պողոտայով, ապա Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով կգնան Բաղրամյան փողոց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ