«Ռուսները չեն անելու աուդիտը»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա հայտարարեց, որ ապշած է, թե ինչպես են ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ամեն ինչ անում, որ Մայդան լինի: Ըստ նրա՝ Մայդան սարքելու նպատակը այն էր, որ հայ ժողովուրդը թողնի գնա. «Թո՛ղ իրենց մայդանը իրենց մեյդանում պահեն եւ գործ չունենան մեր ժողովրդի, մեր երիտասարդության հետ»:
Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ հիացած է երիտասարդությունով. «Փառավոր երիտասարդություն ունենք: Մի վտանգ կար, ինչից ես անընդհատ վախենում էի, որ նրանց կողքին կհայտնվեն սադրիչներ, մարած քիրաճ քաղաքական գործիչներ, արժեզրկված քաղաքական ուժեր, որոնք ո՛չ լսարան ունեն, ո՛չ դահլիճ, բայց ինչ-ինչ տեղերում կուսակցություններ ունեն, եւ այդ կուսակցությունները տեղավորվում է մի մեքենայի մեջ: Եվ ահա հրապարակ է հայտնվել: Երիտասարդության անկեղծ մղումը, վախենում էի, որ կօգտագործեն շատ ավելի վատ բաների համար, իսկ երիտասարդության նպատակը ազնիվ էր»:
Նա համարում է, որ իրեն հրաշալի է պահել նաեւ երկրի նախագահը, երբ արձագանքել է եւ ցանկացել ընդունել ցուցարարներին: Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի՝ սխալ էր, որ նախաձեռնության անդամները նախագահի մոտ չգնացին. «Երբ որ երկրի նախագահը հրավիրում է, պետք է գնալ»:
Կարդացեք նաև
Վերջում նա ցուցարարներին խնդրեց սպասել մինչեւ նախագահի ասած ժամկետը լրանա. «Գնացե՛ք տուն: Եթե անցնի աուդիտի շրջանը եւ պարզվի, որ գինը պետք է մնա նույնը, ես էլ կգամ ձեզ հետ կնստեմ այնտեղ, բայց հիմա գնացե՛ք տուն, մեղք եք: Մեղք եք, ոստիկաններն էլ են մեղք, դուք էլ եք մեղք այս շոգին, գնացե՛ք տուն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
,, Ծերուկն,, անտանելի է դառնում !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Համաձայն եմ:
Սիրելի Մերուժան.
Մենք հասակակիցներ ենք։ Դու երևի մոռացել ես թե ինչպես սկսվեց 88–ը։
Մարտի –1ը։ Իմ և քո վախկոտության արդյունքն է։ Պերությունն էլ թալանի համար չէ։
Հիմա մեր թալանչիները պետք է իրերք իրենց ստուգեն ու ասեն «Կներեք մինչեվ հիլա մերք Ձեզ թալանել ենք, էլ չենք անի»։
Կներես ինձ մոտ այնպիսի տպավորություն թողեցիր, որ դու ելի վավենում ես կամ էլ կերակրամանի մոտ ես։ Քիչ մնաս են հայտնի ստրուկ պատգամավորի նման ասես «չագուջն էլ ե ձեր ձեռը մեխն էլ»։
Ներիր բայց ես քեզ հետ ահմաձայն չեմ։