Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում եթե նկատեին, Կարեն Գիլոյանին դահլիճից դուրս կհրավիրեին

Հուլիս 03,2015 17:26

Այսօրվա մամուլի ասուլիսում Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը, խոսելով 52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանի եւ հունգարացի Նանդոր Կսոկայի մենամարտի մասին, շնորհակալություն հայտնեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որն օգնել է, որպեսզի մեր բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում հաղթանակի նժարը թեքի իր կողմը:

«Ռաունդներից հետո լուսատախտակի վրա հաշիվները ցույց չէին տալիս: Շնորհակալություն եմ հայտնում Կարեն Գիլոյանին, որն իր անձնական համակարգչով արդյունքները փոխանցում էր մեր տղաներին, որոնք էլ վերեւից մեզ հուշում էին իրավիճակի մասին: Առաջինում Նարեկը հաղթել էր, բայց առավելությունը մրցակցին էին տվել, նույնը՝ երկրորդ ռաունդում: Եվ ես երրորդ ռաունդից առաջ Նարեկին ընդամենն ասացի. «Հիմա ռինգում ինչ ուզում ես արա: Նարեկն էլ արեց ավելին, ինչ պահանջվում էր: Այդ ընթացքում միայն մի բան եմ հասցրել հուշել. «Տես, տրիբունաները արդեն սսկվել են»: Մարտն ավարտվեց 28-28 հաշվով եւ հավասար մենամարտի պայմաններում հաղթանակը շնորհվեց Նարեկին:

Կարեն Գիլոյանը շատ մեծ ռիսկի էր գնացել: Եթե նկատեին, որ նա ռաունդների հաշիվները համակարգչով փոխանցում է, դահլիճից դուրս կհրավիրեին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031