Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հայկական գարունը «Մայդան 2» չէ. The Huffington Post

Հուլիս 03,2015 17:20

Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Սամյուել Ռամանին The Huffington Post-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է այս օրերին Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերին: Ըստ նրա, ցույցերի առաջին մի քանի օրերից հետո,  հուզումների սկզբնական դրվագը ծաղկեց՝ վերածվելով, ինչպես շատերն են բնութագրում, Մայդանի ոճի հեղափոխության՝ դեպի նախագահական պալատ երթերով, գիշերային նստացույցերով եւ ոստիկանական ճնշումներով։

Արեւմտյան եւ ռուս շատ տեսաբաններ պնդում են, որ այդ ցույցերը կհանգեցնեն հայկական ռեժիմի՝ գունավոր հեղափոխության ոճի մահվան եւ պատճառ կդառնան, որպեսզի Հայաստանը հեռանա ռուսական իրավասությունից՝ հրահրելով ռուսական կողմի ուժգին պատասխանը։ Սերժ Սարգսյանը պնդել է, որ հայկական ցույցերը հակառուսական տրամադրությունների արտացոլում չեն։ Ներկայիս հուզումների առանցքային պատճառը ներքին դժգոհությունն է Հայաստանի ոչ ֆունկցիոնալ քաղաքական ինստիտուտների եւ  վատթարացող տնտեսական պայմանների վերաբերյալ։

«Ինչպես է Սարգսյանի ռեժիմը պահպանել իշխանությունը» ենթավերնագրի տակ ուսանողը նշել է, թե Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը անունով պահպանողական է, սակայն գործնականում այն ընդարձակ հովանավորչական կոալիցիա է։ Նրանք ստեղծել են բռնապետական կառույց։ Հանրապետական կուսակցության  գերակայությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա զսպում է էլիտար դասալքությունը։

Հեղինակը գրել է, որ վերոնշյալ խնդիրները Արեւմուտքի կողմից վնասակար քննադատության չեն բախվել, ավելին՝ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ շատ երկրներ գովաբանել են 2008-ի եւ 2013-ի Հայաստանի ընտրությունները, որպես արդարության շեմին համապատասխանող եւ շնորհավորել Սարգսյանին ընտրական հաղթանակների կապակցությամբ։

ԵՄ ասոցացման համաձայնագրի մերժումն, ըստ Սամյուել Ռամանի, հանուն Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության՝ Արեւմուտքի չներգրավման մեղմ ռազմավարությունը հայաստանյան ռեժիմի հանդեպ, անշուշտ, դարձրեց ավելի պայմանական։

Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը նշանակում է, որ Սարգսյանը պետք է ավելի զգույշ լինի ընթացիկ ցույցերի բռնաճնշման հարցում՝ խուսափելու Արեւմուտքում լեգիտիմության ամբողջական կորստից, ընդդիմադիր շարժումների համար ԱՄՆ աջակցությունից կամ Հայաստանի համար հետագա տնտեսական մեկուսացումից։

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից հայկական  քաղաքացիական հասարակությանն առաջ մղելու ռուսական պաշտոնական բացատրությունը լավագույն դեպքում թերի է։ #Electric Yerevan հեշթեգի ժողովրդականությունն ու «Ոչ թալանին» շարժման ունակությունը՝ Երեւանի փողոցներում մոբիլիզացնելու 10 հազար մարդու, ներառյալ շատ ուսանողների, խոսում է ներքին դժգոհության մասին։ Այդ դժգոհությունը ցույցերը դարձնում է ավելի նման «հայկական գարնան», քան որեւէ գունավոր հեղափոխության։

«Հայաստանի քաղաքական իրադրության հեռանկարները» ենթավերնագրի տակ Սամյուել Ռամանին գրել է, որ Ռուսաստանի համար ճիշտ ռազմավարություն կլինի զերծ մնալ հայկական ճգնաժամում ուղիղ ներգրավվածությունից։ Քանի դեռ Հայաստանի ընտրած գիծը կմնա անհստակ, Սարգսյանի գոյատեւման լավագույն հույսերը կապված են չափավոր ճնշման կիրառման եւ ագրեսիվ ռուսական պատերազմից հետ պահելու հետ։

Վերջին հաշվով, որքանո՞վ է Սարգսյանը դասեր քաղել մայդանից եւ նախկին հեղաշրջումներից կպահպանեն նրա ապագան, սակայն Հայաստանի եզակի համատեքստային հանգամանքները ենթադրում են, որ ներկա հուզումներն ԱՊՀ տարածաշրջանում ժողովրդական բողոքի պատմության նոր գլխի սկիզբ են։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031