Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյան. «Ոչինչ, եթե հիմա շարժումը դադարի» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 17:15

«Այս աուդիտին չեմ հավատում»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թատերական ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Նա համարում է, որ անվճարունակ ժողովրդի համար էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով բարձրացումը մեծ բան է: Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները շատ կոնկրետ ծրագիր ունեն՝ Հայաստանն առանց հայերի, եւ փայլուն կատարում են. «Եվ շատ շուտով կհասնեն իրենց նպատակին, երբ որ արտահոսքը այն աստիճանի կհասնի, որ Հայաստանում կմնան ընդամենը մի խումբ մարդիկ: Այսպես կոչված իշխանությունները գնել են արդեն իրենց համար տներ նյույորքներում, փարիզներում: Երբ որ մնանք 400-500 հոգի մարդ, իրենք շատ հանգիստ կթողնեն կհեռանան, իսկ մենք կմնանք շատ անհետաքրքիր, անդուր իրավիճակում»:

Նիկոլայ Ծատուրյանը հավելեց, որ ոչինչ, եթե հիմա շարժումը դադարի, բայց երբ ժողովուրդը տեսնի հերթական անարդարությունը թո՛ղ նորից դուրս գա փողոց. «Բա որ մեր շատ իմաստուն ղեկավարը՝ պարոն Սարգսյանն, ասի՝ է, թո՛ղ կանգնեն, թո՛ղ հա կանգնեն: Ինչքա՞ն պիտի կանգնեն, եւ այսպիսով՝ պահանջատիրությունը քիչ-քիչ կմարի, բոլորն արդեն ավելի շատ կհիասթափվեն եւ կթողնեն կգնան: Քանի դեռ այս բանին չի հասել, պետք է, իհարկե՛, դադարեցնել, բայց հետեւել ամեն ինչին ուշի-ուշով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031