Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՀՔԾ քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հուլիս 03,2015 17:04

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 02-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչն իրականացրել է առերես հարցաքննություն՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորի և Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի միջև։ Քննչական գործողության ժամանակ կալանավորն սկսել է հայհոյել ոստիկանության նախկին պաշտոնյաներից մեկին, ապա նաև` ընդհանրապես ուսադիրներ կրող աշխատակիցներին։

Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կալանավորը չի ենթարկվել հայհոյանքները դադարեցնելուն ուղղված քննիչի  պահանջներին, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին` դրանով իսկ գործադրելով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված իշխանության ներկայացուցիչ հանդիսացող քննիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031