Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբան. Վլադիմիր Գասպարյանի պահվածքը ճկուն էր (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 16:27

Հոգեբան Սամվել Խուդոյանը հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը գնահատեց հոգեբանորեն շատ ճիշտ:

«Երբ որ ինքը մտավ ժողովրդի մեջ, եւ իր քարոզներով եւ ընկերական վերաբերմունքով այնպես, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին տարավ եկեղեցի, այնպես էլ այս դեպքում իրեն հաջողվեց երիտասարդների հետ լեզու գտնել: Այսինքն՝ այնպիսի մի տպավորություն չստեղծվեց, որ մենք ձեր թշնամիններն ենք»,- ասաց նա:

Հոգեբանի գնահատմամբ՝ Բաղրամյան պողոտայում երկու կողմերից էլ ոչ ադեկվատ պահեր կային: Նա համարում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում ոչ թե հրաման էր տալիս, այլ պոռթկում էր եւ ինչ-ոչ մի պահ հայրական մոտեցում էր դրսեւորում: Նա, ընդհանուր առմամբ, ոստիկանապետի պահվածքը ճկուն գնահատեց:. «Այդպիսի բան չէր եղել, որ ոստիկանապետը գա, մտնի ժողովրդի մեջ, խոսի, անեկդոտ պատմի ծիծաղի, ոստիկանները ֆուտբոլ խաղան: Ոստիկանապետը իսկապես հոգեբանորեն ճկուն քայլեր կատարեց, դա գալիս է վկայելու, որ մարդու դիրքորոշումն այն է, որ հանդարտ լինի»:

Սամվել Խուդոյանը հավելեց կասկածում է, որ հունիսի 23-ի լուսաբացի գործողությունները հենց Վլադիմիր Գասպարյանն է կայացրել: Անդրադառնալով ցուցարարներին՝ նա նկատեց, որ իդեալական, բարձր մակարդակի երիտասարդություն է հայտնվել, որի մասին հասարակությունը չգիտեր՝ ի հակադրության երիտասարդության այն թեւի, որը պաշտոն, կաշառք գիծն է վերցրել. «Իրենց խոսքից անկեղծությունը թափում էր: Ես հիացել էի Շուշանյանով, Սարգսյանով՝ հոյակապ, անկեղծ, հավասարակշռված: Հենց այդ հավասարակշռվածության արդյունքն էր, որ սադրանքներ չեղան, նույնիսկ՝ հասարակ բան, որ Հայրիկյանը այդ դրոշով հայտնվել էր, չուզեցին, որ ընկալվի որպես ուրիշ տիպի պայքար»:

Սամվել Խուդոյանի կարծիքով՝ միայն մեկ բան էր սխալ. Երիտասարդները պետք է առաջնորդ ընտրեին. «Առանց առաջնորդ խումբ չէր կարող լինել: Այդ առաջնորդին պետք է որոշակի իրավունքներ վերապահեին, որ նա կարողանար հրահանգել: Որովհետեւ եթե ամեն մեկն իր կողմը քաշեց, կլինի այն հայտնի առակի նման»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031