Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչը ցրի ոստիկանությունը, ցրելու բան չկա» (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 03,2015 15:56

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գործուղման մեջ է եղել, երբ պատգամավորներից ու մտավորականներից կազմված կենդանի պատը կանգնել է ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների միջեւ: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, ասաց Գագիկ Մելիքյանը` ավելացնելով` եթե կրկին անհրաժեշտություն լինի, ինքը կմիանա. «Գաղափարը բավականին բարձր ինտելեկտի մասին է խոսում: Կարծում եմ` ընդհանրապես դա ճիշտ է` ժողովրդին հանգստացնելու համար»:

Նա վստահեցնում է` ոչ մեկին, առավելեւս իշխանություններին ձեռնտու չէ, որ մարդիկ մնան պողոտայում. «Երեւի մարդիկ, մնալով Բաղրամյան պողոտայում, ցանկություն ունեն իրենց վրա ուշադրություն դարձելու: Հետեւաբար, ինչը ցրի ոստիկանությունը, ցրելու բան չկա այնտեղ: Բաղրամյան պողոտան շուտով կբացվի` առանց միջամտության: Երեկոյան ժամերին ուղղակի հով է, ժողովուրդը երեւի ցանկություն ունի զբաղվելու մշակութային միջոցառումներով, լավ երգում են, լավ պարում են, դա եւս կարծում եմ` այդ բնագավառում ինչ-որ առաջընթաց կապահովի: Կարծում եմ, որ այդ բնագավառում ժողովրդին համախմբման լուրջ քայլ է դա»:

Վերջում Գագիկ Մելիքյանը նշեց, որ ոչ մեկի, այդ թվում՝ իշխանությանը, ձեռնտու չէ որեւէ սակագնի բարձրացում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031