Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Բաղրամյանում ժառանգականների մասին. «Թող մի հատ իրենք իրենց ներքին հարցերը լուծեն»

Հուլիս 03,2015 14:53

«Այս ակցիան այդ տեղը չի, որտեղ մարդիկ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, կլինի իշխանությունից, թե ընդդիմությունից»,- այսօր լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահեցրեց, որ սա ապաքաղաքական ակցիա է:

Լրագրողների հարցին, որ ինչպե՞ս է ապաքաղաքական, երբ հիմա նոր համակարգող խմբի մեջ է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդները եւ հայտարարել են, որ սա 7 դրամի պայքար չի՝ նա պատասխանեց. «Ցանկացած պահի կարող է 20-25 հատ նոր համակարգող խումբ ստեղծվել: Իմ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր մի քանի շաբաթ շարունակ պայքարում են եւ կազմակերպել են այդ պայքարը: Իսկ քաղաքական պայքարը թող մղեն պառլամենտական լուծումների ժամանակ: Մղեցին ու տեսանք, ձեր նշած մարդկանց քաղաքական պայքարի արդյունքում իրենց խմբակցության ղեկավարը խոսում է, խմբակցության այն մի անդամը հակաճառում է: Թող մի հատ իրենք իրար մեջ համակարգեն, համակարգող խումբ ստեղծեն իրենց կուսակցությունում՝ ով է ճիշտ, ով է սխալ, ես էլ որպես փոխխոսնակ հասկանամ՝ Ռուբիկ Հակոբյանի ասածն ընդունե՞մ որպես «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշում, թե՞ մեր սիրելի Զարուհի Փոստանջյանինը: Թող մի հատ իրենք իրենց ներքին հարցերը լուծեն»:

Էդուարդ Շարմազանովը հեգնեց, որ «Ժառանգությունը» 200 մլն-անոց վարկի վերաբերյալ միասնական կարծիք չասացին, իրենց ո՞վ պիտի լսի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031