Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց իրավունքն է «Լեքսուս վարել», մենք ինչու ենք հաստատել». Փորձագետ

Հուլիս 03,2015 14:51

Այսօր «Նոյան տապան» ակումբում նա նկատեց, որ սակագները կարգավորվում են պետության կողմից. «Եթե մի բան կարգավորվում է պետության կողմից, մեր օրենսդրության համաձայն, իսկ պետությունը դա գցում է ուրիշի վրա, սա արդեն լուրջ խնդիր է»:

Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու պահանջներին, Արամ Գրիգորյանը ասաց՝ ստեղծել ենք պետական կառույց, որը ժամանակին պետք է աներ այդ վերահսկողական գործառույթները, հանրությանը ներկայացներ իրավիճակը ու իրավիճակից ելնելով սահմաներ սակագին:

Նա չի կասկածում, որ ՀԷՑ-ում չարաշահումներ եղել են, բայց դեմ է անընդհատ չարաշահումները շրջանառել, որովհետեւ. «Անընդհատ քննարկում ենք «Լեքսուս» են վարել, միլիոններ են վճարել, բայց դա իրենց իրավունքն է «Լեքսուս» թե «06», հարցն այն է, որ մենք ենք չէ՞ հաստատել, ինչո՞ւ ենք ասում գողանում են, թալանում, չէ որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է հաստատել: Մեր պետական կառույցը երկու խնդիր ունի՝ չի կարողանում հավասարակշռել սպառողների ու ընկերությունների շահերը, կարծես թե իր գործունեության ընթացքում մասնագիտական գիտելիքների պակասություն կա»:

Նա նաեւ նկատեց, որ ըստ ՀՀ օրենսդրության, նախագահը կապ չունի սակագնի բարձրացման հետ, մինչդեռ ըստ նրա, Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդ հարցում եղել է. «Սակագինը հաստատվել է օրենքի կոպիտ խախտումով»:

«Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի անդամ Գևորգ Հովսեփյանն էլ ասաց, որ հոսանքի սակագինը չեղարկելու պահանջով Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդները արդարության պակասից են բողոքում: «Շարժումը հենց քաղաքական էր, երիտասարդները պարզապես չէին ընդունում քաղաքական գործչի, պատգամավորի, պաշտոնյայի, ասում են՝ եղբայր ջան թալանվել ենք: Այդ որոշումը կարող է չեղարկել միայն հանձնաժողովը, ըստ մեր օրենսդրության, բայց տեսանք նախագահի միջամտությունը: Նա իր հայտարարությամբ փորձելով հարթել առաջացած իրավիճակը, ավելի շատ հարցադրումներ բարձրացրեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031