Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համարում է, որ ՀԷՑ-ի կրած վնասը պետությունը կարող է փոխհատուցել միայն պետական բյուջեից։
«Պետությունը այլ աղբյուրներ չունի, և պնդումները, թե մինչև աուդիտի ավարտը տրամադրվելիք փոխհատուցումը պետական միջոցներից չի լինելու, իրականության հետ կապ չունի։ Վճարողը կրկին մենք ենք լինելու»,- նշում է տնտեսագետը։
Ըստ նրա՝ վիրավորական է հատկապես այն, որ այդ գումարը նվիրատվություն է լինելու. «Անձամբ ինձ համար ընդունելի կլինի ավելի վճարել, եթե ինձ հիմնավորեն, որ իսկապես պետք է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել»։
Վահագն Խաչատրյանը ՀԷՑ-ի խնդրի պատճառը համարում է ֆինանսական պարտավորությունների չկատարումը, ինչի արդյունքում գոյացած պարտքը փորձում են ամենահեշտ տարբերակով մարել՝ սակագին բարձրացնելով։ «Գործող սակագինը բավական է, որ ՀԷՑ-ը շահույթ ստանա»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ