«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիայի փողոցի 98-136 զույգ համարների, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի` իր նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով, «Ռազմական Ոստիկանության» թիվ 20440 զորամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ