Այսօր կայանալու է նորաստեղծ «Ալյանս» ընդդիմադիր կուսակցության ընդլայնված խորհրդի նիստը: Կուսակցության նախագահը, հիշեցնենք, ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն է:
Aravot.am-ի տեղեկություններով, նիստում քննարկման առարկա է դառնալու որոշ պատգամավորների, այդ թվում ԲՀԿ նախկին անդամների, «Ալյանսին» անդամակցության հարցը: Aravot.am-ին առայժմ չհաջողվեց ճշտել, թե հատկապես որ պատգամավորների մասին է խոսքը:
Նիստի ժամանակ կներկայացվի նաեւ կուսակցության պաշտոնական կայքէջը: Ու մինչ «Ալյանսի» ստեղծման օրվանից ոմանք ջանում են գտնել կուսակցության եւ նրա նախագահ Տիգրան Ուրիխանյանին ֆինանսավորող աղբյուրները, մեր տեղեկություններով, կուսակցության կայքէջում տեղադրվելու են հաշվեհամարներ: Ակնկալվում է, որ նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորել ցանկացողները` գումարներ կփոխանցեն այդ հաշվեհամարներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ գործիչները, որոնք հյուրընկալվել էին «Ալյանսի» համագումարում
Տիգրան Ուրիխանյանին
Դուք եք որոշում ում հետ ճամփա գնալ, բայց նկարի առաջին շարքում մի բեղավոր գործիչ կա: Դրանից հեռու մնացեք: