Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդի հաղթանակը

Հուլիս 03,2015 14:32

Պերմյակովի գործի քննությունը հայկական կողմին հանձնելը, Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը Հայաստանին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը չի համարում իրենց ձեռքբերումը: Այսօր, «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, քաղաքացիական ակտիվիստն ասաց` թույլ տվեք դա ժողովրդին վերագրել. «Մարդիկ պիտի հասկանան, որ իրենք ուժ են, թելադրող ու որոշում կայացնող. այդ դեպքում ցանկացած հարց լուծում կստանա»:

Նա իր խոսքն ուղղեց հատկապես այն գործիչներին, ովքեր կարողացել են Բաղրամյան պողոտայում 20-30 հազար մարդ հավաքել ու արդյունք չգրանցել: Խնդիրը նա համարում է կոնկրետ հարցի բարձրացումը: «Այն, ինչ-որ եղավ, լինում է ու դեռ լինելու է, կախված է մեզնից: Ու դրան հանգեցնելու է մեր միասնականությունը»,- եզրափակեց նա:

Մաքսիմ Սարգսյանը համոզված է, որ ջրմուղի` սակագինը թանկացնելու հայտը ետ վերցնելու քայլը նույնպես շարժման արդյունքն էր, քանզի այդ գերատեսչությունում հասկացան, որ այս ալիքն իրենց դեմ է ուղղվելու:

Նախաձեռնության մեկ այլ անդամ, Արտուշ Չիբուխչյանն էլ ասաց, որ պայքարը երբեք ուշացած չի լինում, միշտ էլ ցանկացած որոշում կարելի է չեղարկել ու փոխել:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Մկրտչյանն էլ հորդորեց տարբերություն չդնել Բաղրամյան պողոտայում գտնվող եւ ինչ-որ չափով այնտեղից հեռացածների մեջ: Նա նաեւ ասաց, որ այսօր երեկոյան, ժամը 19.00-ին, իրենք Ազատության հրապարակից երթով կմիանան Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031