Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանականները Բելառուսում պատմել են Բաղրամյանի դեպքերից

Հուլիս 03,2015 13:39

Այսօր ԱԺ-ում խորհրդարանի պատվիրակությունը ասուլիս էր հրավիրել՝ Բելառուս կատարած այցի մասին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են եղել Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Բելառուսի ներկայացուցիչներն ընդգծել են՝ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Բելառուսում չե՞ն հարցրել, թե ինչ է կատարվում այս օրերին Բաղրամյան պողոտայում: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այս օրերին հայ խորհրդարանականները բելառուսական մամուլի եւ հեռուստաընկերությունների հիմնական գործող անձինք էին. «Ես ասել եմ՝ այնտեղ այն, ինչ Հայաստանում՝ ի տարբերություն որոշ գործընկերների: Իմ կարծիքը կայուն է եւ օդային տարածքը փոփոխելուց չի փոխվում: Ասել եմ, որ սա բացառապես սոցիալական խնդիր է: Խնդիրը քաղաքականացնելը, Երեւանում Մայդան տեսնելը առհասարակ իրականության հետ որեւէ կապ չունի: Ասել եմ, որ թանկացումները բոլորիս են մտահոգում: Սա բացառապես տնտեսական, սոցիալական պայքար է սրտացավ քաղաքացիների, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի, սա լավ հնարավորություն էր, որ առաջին ձեռքից տեղեկատվություն ունենային Բելառուսում ՀՀ-ից:

Բելառուսում էլ հայկական պատվիրակության էներգետիկ համակարգի առողջացման համար նյութեր, իրենց լուծումներն են տվել, որը Արծվիկ Մինասյանը պետք է ուսումնասիրի:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ուկրաինական դեպքերը. «Որպես ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչ, ասել ենք, որ մենք բացառապես Ուկրաինայում խնդրի խաղաղ լուծման կողմնակից ենք: Մենք անհանգստացած ենք, որովհետեւ այնտեղ կա մի քանի հարյուր հազարանոց հայկական համայնք: Վստահ ենք, որ սառը դատողությունը կհաղթի, ի վերջո այնտեղ էլ լույսը կհաղթի խավարին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031