«Այն ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում այս օրերին, միայն գովասանքի է արժանի»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ աուդիտ անելու մասին ելույթին՝ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ համարում է՝ դրանք խոնարհվածի ինչ-որ բան անելու փորձերն են: Ըստ նրա՝ միջազգային աուդիտը նշանակում է ուսումնասիրել, թե ինչ կարգի նեոգաղութացման ընթացք է գնում Հայաստանում. «Միջազգային աուդիտ, այն էլ հատուկ կազմով, այն էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, պայթյունի ուժ կարող է ստանալ: Բոլորովին էլ չեմ կասկածում, որ այդ աուդիտը, եթե կազմվի ոչ թե միայն ռուսական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այլ նաեւ համաշխարհային ճանաչված կազմակերպությունից այնպիսի մեծ արդյունք կարող է տալ: Իսկ մեծագույն արդյունքը բաշխիչ ցանցերի ազգայնացումն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ