Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը ցույց տվեցին իրենց իմպոտենցիան» (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 03,2015 13:25

Ստեղծված ներքաղաքական իրավիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար միջազգային ասպարեզում. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանում է.

«Եթե ներքին քաղաքականությունը կաղում է, շատ դժվար է արտաքին քաղաքականության մեջ լուրջ հաջողություններ ունենալ։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հետագա համագործակցության վրա՝ քաղաքական և տնտեսական առումներով ։ Եթե մենք խնդիրները լուծում ենք ոստիկանական ուժերի միջամտությամբ , կասկածի տակ է դրվում քո երկրի ժողովրդավարությունը։ Պատկերացնում եք, եթե մենք հավասարվենք Ադրբեջանի մակարդակին։ Սակայն, կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից՝ ստեղծվել է աշխարհաքաղաքական լրիվ նոր իրադրություն, որտեղ ներքին և արտաքին գործընթացները համախմբվելով՝ ստեղծել են մի նոր սիմբիոզ, իսկ այս առումով մենք կարող ենք օգտվել նաև դրանից։ Այն իրավիճակը, որն այժմ տիրում է Հայաստանում, պետք է դիտարկել նաև համաշխարհային գործընթացների համատեքստում, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն»։

Այս համատեքստում անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե ոստիկանությունը ուժ չի կիրառելու, և քաղաքացիները իրենք իրենց հեռանալու են Բաղրամյան պողոտայից, դիվանագետը պատասխանեց. «Դե Վալերի Օսիպյանը շատ լուրջ քաղաքական գործիչ է ։ Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն էլ ցույց տվեցին իրենց իմպոտենցիան»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031