Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով

Հուլիս 03,2015 13:03

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում:

Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 8-ը, մարզային` 31-ը, այդ թվում` Արմավիր` 7, Արարատ` 8, Արագածոտն` 6, Վայոց ձոր` 4, Սյունիք` 2, Տավուշ` 1, Կոտայք` 2, Գեղարքունիք` 1:

27 տուժածի ներարկվել է հակաթույն, մյուսներին` անհրաժեշտություն չի եղել:

Նշված 39 դեպքից 1-ն ավարտվել է մահվան ելքով, բժշկական հաստատություն ուշ դիմելու հետևանքով տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության բոլոր  բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով: Օձի խայթոցի դեպքում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ անտիգյուրզինի ներարկումը, բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետպատվերի շրջանակում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031