Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցականների ամառային ճամբարներում բոլոր պայմաններն ապահովված են

Հուլիս 03,2015 12:58

ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի Ծաղկաձորի և Հանքավանի դպրոցական ճամբարներ է մեկնելու երևանաբնակ շուրջ 1175 երեխա։ Առաջին հերթափոխով ճամբարներ մեկնածները 425-ն են։

Ճամբարական երեխաներին հերթական անգամ այցելել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ծանոթացել ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը շրջել է ճամբարների սննդի պահեստներում, խոհանոցներում, ճաշարաններում, բուժկետերում։

«Խախտում չենք արձանագրել. ստուգել ենք սննդի ժամկետները, չափաբաժինը, սննդակարգը։ Սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաների կեցության պայմանները նույնպես բավարար են։ Ճամբարի առօրյան էլ հագեցած է մարզական, կրթական ու ժամանցային միջոցառումներով։ Յուրաքանչյուր ջոկատում երեխաներ կան և՛ Երևանից, և՛ Հայաստանի տարբեր մարզերի համայնքներից, ինչը ևս կարևոր հանգամանք է. երեխաները ծանոթանում են, նոր ընկերներ ձեռք բերում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

Ամառային ճամբարների պայմաններն ու երեխաների առօրյան Երևանի քաղաքապետարանի մշտական հսկողության կենտրոնում են։ Ճամբարներ պարբերաբար այցելում են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

Ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031