Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Մենք գործակալների հետ գործ ունենք, որոնք կատարում են վճարող երկրի պատվերը». «Հայոց աշխարհ»

Հուլիս 03,2015 12:53

Հարցազրույց պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ

   -Ադրբեջանն արդեն իսկ վայնասուն է բարձրացրել հայ-ռուսական վարկային համաձայնագրի շուրջ, եւ դա հասկանալի է: Բայց անհասկանալին մեր արեւմտամետ խորհրդարանականների վրդովմունքն է: 

Ի դեպ, ռազմավարական տեսանկյունից Հայաստանի համար շատ կարեւոր այս արտոնյալ վարկի տրամադրման ժամանակ միայն Արեւմուտքի խոսափողերը հիշեցին մեր ուսերին նստած վարկային բեռի ծանրության մասին:

-Նրանց կառաջարկեի կատարել հետեւյալ համեմատությունը. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Հայաստանին տրվել է 900-ից մինչեւ 1 մլրդ ԱՄՆ դոլար վարկ: Բայց ի՞նչ են տվել այդ վարկերը Հայաստանին։ Խոսում են արդիականացումից, համակարգային օպտիմալացումներից, խորհրդատվություններից, բայց այդ բոլորը ավազի նման հոսել, գնացել են եւ ոչինչ չեն տվել Հայաստանին` բացի ավերումից:

Սակայն 200 միլիոն դոլարի ռուսական վարկն ուղղվում է կոնկրետ նպատակի` սպառազինություն ձեռք բերելու համար, ինչն այնքան պետք է Հայաստանին: Բայց կան մարդիկ, ովքեր վեր են կենում ու դեմ խոսում, թե ինչո՞ւ ենք ռուսական վարկ վերցրել: Սրանք այն նույն մարդիկ են, որոնք քարոզում են, թե ամեն ինչ կխաղաղվի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, եթե Ղարաբաղյան հարցը լուծվի` «ինչ-որ» տարբերակով, եթե Ռուսաստանն էլ տարածաշրջանից հեռանա:

Ես ուղղակի զարմանում եմ այդ մարդկանց մտածողության վրա: Այսինքն, ասում են` Ռուսաստա՛ն, գնա՛, Թուրքիա՛, արի՛: Նույնիսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նմաններին ոչինչ չտվեց, ոչինչ չհասկացան, թե ի՞նչ կարող է կատարվել հայի հետ: Լավ, բայց չէ՞ որ հիմա եւս նույնը կատարվում է Սիրիայի, Իրաքի հայության, առհասարակ քրիստոնյաների դեմ: Մարդիկ չեն ուզում աչքերը բացել ու նայել ճշմարտությանը, որովհետեւ միայն մի բան գիտեն անել` պատվերով խոսել: Վերջապես պետք է իրավիճակը հասկանալ, գնահատել սրտով, ոչ թե գրպանով:

   -Դուք փաստորեն իրերը կոչեցիք իրենց անունով. նրանք, ովքեր դեմ արտահայտվեցին ռազմավարական նշանակության վարկի ստացմանը` Արեւմուտքի գրպանով ապրողներն են:

-Այո, մենք գործակալների հետ գործ ունենք, որոնք կատարում են վճարող երկրի պատվերը: Ռուսաստանում նմաններին անվանում են արտասահմանյան ագենտներ:
Ի դեպ, Ռուսաստանում նման օրենք ընդունվեց, ուր հստակ սահմանված է, որ բոլոր այն կառույցները, անձինք, որոնք սնվում են արտասահմանյան գրանտներով, գործակալներ են: Այո, մենք էլ պետք է իրերը կոչենք իրենց անունով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031