Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնելով դավադրություններ Հայաստանում, որտեղ դրանք չկան. The Washington Post

Հուլիս 03,2015 12:43

Անդրադառնալով վերջին օրերին Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթը նշում է, որ ցուցարարների մեջ հիմնականում երիտասարդներ են, որոնք չունեն ղեկավարներ եւ չեն կազմել քաղաքական օրակարգ, իսկ Արեւմուտքի երկրների կառավարությունները իրենց հեռու են պահում այս գործընթացներից: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվեց միայն Twitter-ի կարճ գրառումով:

Իսկ Վլադիմիր Պուտինի քարոզչական ապարատը, այնուամենայնիվ, արագորեն եզրակացություններ է արել: Ռուսական մամուլն ասում է, որ ԱՄՆ դեսպանատունն է հնարել բողոքի ցույցերը, որպեսզի կրկնի անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցածը:

Հիշեցնելով, երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ թերթը կարծիք է հայտնում, որ սա Կրեմլի սիրած դավադրության տեսությունն է. Կիեւի հայտնի դեպքերը եւ այլ եվրասիական մայրաքաղաքներում տեղի ունեցածները ոչ թե ինքնաբուխ են եղել, այլ մանրակրկիտ պլանավորված ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կողմից:

Պարուրված ցինիզմով եւ պարանոյայով, պարոն Պուտինը եւ նրա շրջանակը Ռուսաստանում եւ նրա հարեւան երկրներում անհանգստության ցանկացած դրսեւորում, ինչպես երեւում է համարում են գաղտնի ուժերի ձեռքի գործը:

«The Washington Post»-ը նաեւ Սերժ Սարգսյանին անվանել է Մոսկվայի կլիենտ։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031