Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումը ավելին է, քան պարզապես կարգախոս. «Հայոց աշխարհ»

Հուլիս 03,2015 12:28

Հոսանքի թանկացման դեմ պայքարի ընթացքում, հատկապես հունիսի 22-23-ից 29-ը ծավալված դեպքերը, կարելի է ասել՝ քողազերծեցին ժամանակակից մի ամբողջ շարք «առասպելներ»:

Ամենից առաջինը պետք է նշել «էս մեր հիմիկվա ջահելները շատ անտարբեր են…» ու այդ կարգի ընկալումները: Նման արտահայտությունների հեղինակները նկատի ունեն, որ ժամանակակից մեր երիտասարդությունը շատ քիչ է հետաքրքրվում երկրի ընդհանուր անցուդարձով, ավելի շատ կենտրոնացած է համակարգիչների, պլանշետների, բջջայինների ու նման բաների վրա:

Սակայն ցույցի ելած, ավելին՝ հոսանքի թանկացման դեմ պայքարը նախաձեռնած տղաներն ու աղջիկները գործնականում ապացուցեցին, որ, նախ, երիտասարդությունը ոչ մի դեպքում անտարբեր չէ, որ իրենց համար միեւնույն չէ, թե ինչպիսի երկրում իրենք կապրեն 10, 15, 20 տարի անց:

Պայքարի առաջին շարքերում կանգնած երիտասարդների մեծ մասի համար «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումը ավելին է, քան պարզապես կարգախոս: Դա նրանց համոզմունքն է եւ որոշումը. Իրենք ցանկանում են լինել սեփական երկրի տերերը: Եվ դա իսկապես ոգեւորվելու եւ ապագայի հարցում ավելի վստահ լինելու լուրջ հիմք է տալիս ավելի տարիքավորներիս:

Նրանք ցույց տվեցին, որ քաջատեղյակ են թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակին, թե՛ տնտեսական իրողություններին, թե՛ մնացյալ ամենին: Այլ կերպ ասած՝ կյանքից ու իրականությունից վերացած չեն, եթե անգամ ժամերով «ինտերնետներում» են:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031