Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը՝ Հայրիկյանի հետ միջադեպի մասին. «Ասաց, լսի տղա ջան, ինձ տենց բան միայն Գորբաչովն է ասել» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 12:09

Այսօր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցի մասնակից ցուցարարները Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեցին երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպից:

Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Եզակյանը պատմեց. «Երեկ լարված պահին, երբ Պարույր Հայրիկյանը եկավ այստեղ ու նրան այդքան էլ լավ չդիմավորեց ժողովուրդը, մոտեցա, ասացի, թե ժողովրդի անունից խնդրում ենք, որ հեռանաք, որ ոստիկանության հետ խնդիրներ չունենանք, քանի որ մեր հավաքը խաղաղ է: Ես նրան խնդրեցի դուրս գալ իր եվրոպական դրոշներով: Նա ասաց. «Լսի, տղա ջան, ինձ տենց արտահայտություն, որ դուրս եկեք, մի կանգնեք այստեղ, արել է Գորբաչովը ու ես նրան այդ արտահայտության համար կզզացրել եմ: Ես ասացի, պարոն Հայրիկյան՝ դա նշանակում է ինձ է՞լ եք ուզում կզզացնել, նա լռեց»: Այնուհետև Հովհաննեսը պատմեց, որ պարոն Հայրիկյանին վերջում ասել է. «Արդեն տեսանք՝ ով ում է կզզացնում»:

Հետաքրքրվեցինք՝ պարոն Հայրիկյանի ասածների հետևություններ արե՞լ են, քանի որ նա ասել էր, թե «Վաղը կգնան, կմտածեն, մի շաբաթ կհոխորտան, հետո ամոթից գետինը կմտնեն», Հովհաննես Եզակյանը պատասխանեց. «Հետևություններ անելու կարիք չկա, թեև բոլորի խորհուրդներն էլ հաշվի ենք առնում, եթե դրանք խելամիտ են: Բայց մյուս կողմից, որ բոլոր սպառնացող մարդկանց լսենք, ուրեմն այստեղ խաղաղ նստացույց անցկացնելու իմաստ չի լինի»:

Bagramyan_13.

Զրուցեցինք նաև ոստիկանության գործողությունների մասին. մասնավորապես, որ ջրցան մեքենան դուրս է բերվել Բաղրամյան պողոտայից: Ըստ Հովհաննեսի՝ «Դա մեր փոքր հաղթանակներից մեկն է»:

Դառնալով ոստիկանության հայտարարությանը, թե փոխեք նստացույցի վայրը, այլապես ուժ կգործադրեն, Հովհաննես Եզակյանն ասաց. «Իրենք, եթե փորձեն ուժ գործադրել, դա կլինի անօրինական: Նրանք հասկացան, թե ինչպես կարող է ժողովուրդը պատասխանել իրենց անօրինական քայլերին: Սթափվեցին ու հասկացան, որ ժողովուրդն ուժեղ է իրենցից, ուստի նորից այդ քայլին չեն գնա»:

Հետաքրքրվեցինք՝ իրենց շարքերում անվտանգության ծառայության գործակալներ կա՞ն, քանի որ այդ մասին հայտարարել էր Պարույր Հայրիկյանը, Հովհաննեսն ասաց. «Չեմ էլ ուզում մտածել ԿԳԲ-ի գործակալների մասին, ոչ էլ այստեղից կազմակերպիչների մտածելու բանն է դա: Բայց սադրիչներ կարող են լինել, հատկապես քաղաքացիական հագուստով ոստիկանների տեսքով, որոնց նպատակն է դրդել ժողովրդին կռիվների, որ նրանց վրա խոսակցություն գա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031