Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել

Հուլիս 03,2015 12:05

Կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի գլխավոր խնդիրը եւ սպառնում է տնտեսական զարգացմանը եւ քաղաքական կայունությանը, ինչպես նաեւ կառավարությունների արժանահավատությանը: Թեեւ որոշ առաջընթաց է գրանցվել բոլոր 5 երկրներում հակակոռուպցիոն օրենքների ընդունման գործում, սակայն կարեւոր հաստատությունների գրավումը հզոր շահերի կողմից լրջորեն խափանում է այս օրենքների արդյունավետ կիրարկումը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը իր հրապարակած «Կոռուպցիայի իրավիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա» վերնագրված նոր զեկույցում անդրադարձել է վերոնշյալ երկրների ավելի քան 60 ինստիտուտների ուժեղ եւ թույլ կողմերին: Դրանք այն ինստիտուտներն են, որոնք պատասխանատու են կանխելու եւ պայքարելու կոռուպցիայի եմ: Այս զեկույցում հրապարակված են հետազոտության արդյունքները, ամբողջ տարածաշրջանի միտումների եւ ընդհանուր խնդիրները, կարեւորում է զարգացման հեռանկարային պլանը:

Սփռված լինելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, այս 5 երկրները ավելի շատ են հետաքրքրում ամենատարբեր արժեքներով հզոր աշխարհաքաղաքական ուժերին: Նրանք բնութագրվում են որպես համեմատաբար բարձր կենսամակարդակով, զուգորդված թույլ, բայց զարգացող ժողովրդավարական մշակույթով եւ քաղաքացիների կողմից կառավարությունների հանդեպ անվստահությամբ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031