Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. սակագնի բարձրացման փոխհատուցումը միանշանակ մեր հաշվին է լինելու. «Իրատես de facto»

Հուլիս 03,2015 11:51
vahagn xachatryan

Էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ երկրի ղեկավարությունը տվեց իր «լուծումը»՝ ՀէՑ-ում աուդիտի իրականացում, մինչ այդ էլ թանկացման բեռը կառավարությունն իր «ուսերին» կվերցնի։ Սա չի բավարարել ցուցարարներին, չնայած նրանց մի մասն էլ դա որակեց «քայլ առաջ»։ Սերժ Սարգսյանի առաջարկած «դեղատոմսը» գոնե մասնակիորեն կթեթեւացնի՞ առկա վիճակը՝ հարցրի տնտեսագետ Վահագն Խաչատրյանին:

– Վարչապետը հայտարարեց, որ պետությունն այդ գումարը կփոխհատուցի արտաբյուջետային միջոցների հաշվին։ Սա ի՞նչ է նշանակում։

– Դա նշանակում է բյուջեի հաշվին ու էլի մեր հաշվին։ ՀՀ կառավարությունն այլ ֆինանսներ չունի, դա մասնավոր կառույց չէ, որ գրպանների տարողությունը տարբեր լինի՝ մեկը անձնական, մյուսը՝ կազմակերպությանը։ ՀՀ կառավարությունը պետական կառույց է, որն ունի մեկ գրպան՝ պետական բյուջե, գումարներն էլ ՀՀ քաղաքացիների գումարներն են, որոնք ժամանակավորապես տրվել են կառավարության տնօրինմանը, ու եթե կառավարության ներկայացուցիչները դա շփոթում են, այլ հարց է։ Այնտեղ ուրիշ գումար լինել չի կարող։ Այնպես որ, սակագնի բարձրացման փոխհատուցումը միանշանակ մեր հաշվին է լինելու։ Եթե այսօր չեն խոսում դրա մասին, ապա վաղը, մյուս օրը, ինչպես գազի դեպքում, դա կձևակերպվի որպես պետական պարտք։

– Խոսակցություններ կան, որ կառավարությունն այդ միջոցները հայթայթել է նոր վարկ վերցնելով։ Սա տնտեսական ճիշտ քաղաքականություն է՝ վարկով պարտք փակել։

– Ընդհանրապես այդ տեսանկյունից որևէ քաղաքականություն չի էլ վարվում։ Իշխանության ներկայացուցիչների քայլերը հանգեցնում են նրան, որ մեր չլուծվող հարցերն ավելի են խորանում։ Էլցանցերի դեպքում էլ խնդիրը նոր չէ։ Մի օրինակ. «Նաիրիտ» հայտնի ընկերությունը, որ տարիներ շարունակ չի աշխատում, որպեսզի կարողանան այս կամ այն ծրագրի շրջանակներում աշխատեցնել, էլցանցերին դիմել են, որ «Նաիրիտի» ծախսած էլեկտրաէներգիայի համար գումար չվերցնի։ Փաստն այն է, որ այսօր ՀԷՑ-ը դատի է տվել «Նաիրիտին»։ Կառավարության այսօրինակ քաղաքականության պատճառով երկրի վիճակը վատացել է։ Պետությունը հնարավորինս պետք է քիչ միջամտեր բիզնեսին, փոխարենն ավելի շատ հետևեր օրենքների կիրարկմանը, որովհետև Հայաստանում հենց սա է ամենախնդրահարույցը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031