Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ ավելի ընկալելի էր «Ոչ թալանին» նախաձեռնության բռնած դիրքը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 03,2015 11:50

Փորձը ցույց է տալիս, որ դժվար է ամիսներով կանգնել փողոցում եւ անընդհատ հնչեցնել նույն պահանջը։ Դա կարող է հոգնեցնել շատերին, եւ առաջինը հենց Բաղրամյանում կանգնածներին։ Փողոցային պայքարի արդյունավետությունը Հայաստանում կարճ ինտերվալների համար է։ Փողոցային պայքարն ունի իր «պիկը», որին հասնելուց հետո պետք է շատ արագ այդ նույն ալիքի վրա նոր բան ձեռնարկել՝ թեկուզ նոր կարգախոսներ ու պահանջներ հնչեցնելով։ Բայց եթե չկա այդ կրեատիվ ու դինամիկ մոտեցումը, ապա փողոցային պայքարը դառնում է պարապների համար հաճելի զբաղմունք, ինչն էլ իր հերթին վանում է փողոցում կանգնած այն մարդկանց, ովքեր պարապ չեն եւ ժամավաճառությամբ զբաղվելու նպատակ չունեն։

Այս առումով, թերեւս, շատ ավելի ընկալելի էր «Ոչ թալանին» նախաձեռնության բռնած դիրքը՝ պայքարը տեղափոխել այլ հարթակ՝ ինչ-որ պահից նորից փողոցային պայքարը վերսկսելու համար։ Սակայն, ամեն ինչ այլ ընթացք ստացավ, իսկ փողոցում, կանգնածները նորից վերադարձան տները՝ ձեռնունայն ու հրապարակային պայքարի արդյունավետությունը հարցականի տակ դրած։ Չնայած՝ դեռ վաղ է եզրակացությունների համար։ Գուցե աշունն իսկապես բոլորովին այլ գործընթացներ խմորի, ինչն էլ հանրահավաքային պայքարի նոր փուլ ազդարարի։ Մի բան հստակ է՝ հանրապետությունում նոր գործընթաց է սկսվել, իսկ սա արդեն կարեւոր է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031