Երկու շաբաթ է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է։ Ինչպես սկզբում, այնպես էլ հիմա բողոքողների պահանջը մեկն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցում։ Վերջին օրերի իրադարձությունների շուրջ զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։
– Ըստ Ձեզ՝ շարժումը մարա՞ծ է, թե՞ հարաբերական անդորր է։
– Եթե շարժման նախաձեռնողները չգիտակցեն պահի կարևորությունը և գնան վերը նշված ճանապարհով, շարժումն ուղղակի կմարի։
– Եթե այս շարժումը չլիներ, ՌԴ-ն կզիջե՞ր Պերմյակովին և ՀՀ-ին կտրամադրե՞ր արտոնյալ վարկ։
Կարդացեք նաև
– Անկախ որևէ մեկնաբանությունից, շարժումն այդ խնդիրները ևս կարող էր համարել իր հաղթանակների արդյունք։
– Ցանկացած երկրում, ընդհանրապես աշխարհում, ցանկացած քաղաքացիական շարժում ուղղորդող ձեռք ունի: Ի՞նչ եք կարծում՝ այս նախաձեռնության «ձեռքը» ո՞վ է։
– Դա որևէ նշանակություն չունի, քանզի նախագահի հայտարարությանը նախորդած և հայտարարության օրը հասարակական շարժումը հասել էր էմոցիոնալ փուլի գագաթնակետին, և այդ պարագայում գործում էր «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքը, իշխանությունների գործողությունները բխում էին ժողովրդի ուղղակի կառավարման դրույթից, և անհրաժեշտ էր ճիշտ գնահատել պահն ու շարժվել այս սկզբունքի թելադրանքով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում