Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեր- Հովա. այս էլ որերորդ տարին է՝ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայանում է վատ երգով. «Ժողովուրդ»

Հուլիս 03,2015 11:25

Երգահան, գործիքավորող, դիջեյ Դեր- Հովան (Հարություն Տեր-Հովակիմյան), ով երկար տարիներ համագործակցել է արտերկրի աստղերի հետ, խոստովանում է, որ հայ երգիչների հետ աշխատելը բավական բարդ է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգահանը, ով եվրատեսիլյան երգերի հեղինակ է, եւ որի գրած ստեղծագործությունները հաջողություն են բերել Հայաստանին, նշել է, որ «Հ1»-ը ստեղծել է այդ մրցույթի երգերով զբաղվող մի թիմ, որի անդամները փոփոխության ենթակա չեն։

– Եվրոպայի հետ կապերը սերտացան  նաեւ «Եվրատեսիլ»-ին Սիրուշոյի  մասնակցությունից հետո, երբ նա կատարեց Ձեր գրած «Քելե-քելե» երգը։ Հետո, սակայն, եվրատեսիլյան թուհուբուհին աշխատեցիք չխառնվել, ինչո՞ւ։

– Ես միշտ ունեցել եմ «Եվրատեսիլ»-ի համար կրկին երգ գրելու ցանկություն, սակայն Հ1-ից ինձ այլեւս չեն դիմել։ Իրենք ձեւավորել են ստեղծագործական իրենց խումբը, թիմը, որի կազմը չեն ուզում փոխել։ Իսկ, ահա, Եվրոպայից ես ունեմ եվրատեսիլյան երգեր գրելու մի շարք առաջարկներ, այնպես որ, առաջիկայում կլինեն համագործակցություններ։

– Բայց ինչո՞ւ ուրիշ երկրների համար երգ կգրեք, մեզ համար՝ ոչ։

– Այս տարիների ընթացքում ես էլ եմ այդպես մտածել, միշտ ուզեցել եմ իմ երկրի համար գործ անել, բայց հիմա արդեն մտածում եմ առաջարկների ուղղությամբ, ինչո՞ւ ոչ։ «Քելե–քելե»-ն Եվրոպային ներկայացնելուց 7 տարի է անցել, բայց մարդիկ դեռ մտապահում են այն…

– Դուք նշեցիք, որ Հ1-ը ստեղծել է եվրատեսիլյան երգերով զբաղվող մի թիմ, որի անդամները փոփոխության ենթակա չեն. այսինքն՝ դաշտն իրենցո՞վ են արել։

– Այո՛, ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը մշտապես առավելությունը տվել է «Շարմ» ընկերության հետ համագործակցող երգահան Արմեն Մարտիրոսյանին։ Չի կարելի անընդմեջ մեկ մարդու առջեւ դռները բացել, մյուսների առջեւ փակել։ Արդյունքում այս էլ որերորդ տարին է՝ Հայաստանը ներկայանում է վատ երգով, ներառյալ այս տարին։ Նրանք ընդհանրապես չեն մտածում մեր երկրի շահերի մասին։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031