Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Արա Ասոյանին եւ Բաբլոյանին հերքում են. «Իրենք ստում են» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 11:06

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ու ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանը Բաղրամյանում սանիտարական վիճակի մասին 1in.am-ին մտահոգություն էին հայտնել: Նրանք ասել էին, որ վախեցած են երիտասարդների առողջության համար՝ մի կողմից աղբ է, ով ինչ բերում է՝ ուտում են, ով ինչ բերում է՝ խմում են, 40 աստիճան շոգին աղցան են ուտում:

Նրանք հորդորել էին, որ ամեն մարդ թող իր տանը հաց ուտի, գա. «Ոչ հիգիենիկ պայմաններում սնվելը ճիշտ չի: Ես սարսափեցի»:

Aravot.am-ը այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների նախաճաշի ժամանակ հետաքրքրվեց՝ համաձա՞յն են մասնագետների գնահատականների հետ, որ սանիտարահիգիենիկ վիճակն այստեղ անհանգստացնող է:

Ցուցարարներից մեկը՝ Գայանե Աշուղյանը, որը նախաճաշ էր տալիս ցուցարարներին, միանգամից պատասխանեց՝ «Շատ բան են ասում, սուտ են ասում»:

Bagramyan_8 Bagramyan_7 Bagramyan_6

Նրանք ցույց տվեցին այն ախտահանող միջոցները, որոնցով իրենց ձեռքերն են ախտահանում սննդամթերքին դիպչելուց առաջ, վստահեցրին, որ սեղանը թաց անձեռոցիկով մաքրում են, դնում են նաեւ ձեռնոցներ:

Գայանե Աշուղյանը ցույց տվեց աղբի պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ հավաքում են այն. «Սնունդը բերում են ցելոֆանների մեջ: Իսկ երեխաների առողջությունը իրենք են քայքայում ցույցերին: Մենակ հաց ու պանիր են բերում, աղցան չկա ստեղ: Իրենք ստում են, թող սուտ չխոսեն: Ինչ սնունդ բերում են՝ նույն րոպեին թարմ, տաք-տաք բաժանում ենք»:

Bagramyan_5 Bagramyan_3 Bagramyan_2 Bagramyan_9 Bagramyan_1

Ակտիվիստները միայն  հորդորեցին, որ այլեւս միանգամյա օգտագործման բաժակների մեջ ջուրը չլցնեն եւ թողնեն սեղանների վրա: Նրանք ընդունեցին միայն բժիշկների այդ դիտողությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031