Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. Եթե ես լինեի Բաղրամյան պողոտայում, վաղուց կցրվեի. «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2015 10:44

Բաղրամյան պողոտայում զարգացող իրադարձությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին.

– Պարոն Մարտիրոսյան, ըստ ձեզ՝ ոստիկանությունը նորից կդիմի՞ բոնի ուժի՝ Բաղրամյանում հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ:

– Դուք չե՞ք տեսնում միտում, որ քիչ-քիչ Բաղրամյանը դատարկվում է

– Տեսնում եմ։

– Եթե ես լինեի այնտեղ, վաղուց կցրվեի։ Ցուցարարներն իրենք իրենց ուզածին հասան, ու նախագահն իր լիազորությունների շրջանակներում կատարեց պահանջները բավարարող քայլեր, իսկ թե մինչեւ հիմա Բաղրամյանում մնալով ի՞նչ են ուզում՝ դա դեռ պիտի ձևակերպեն։ Քաղաքական պահանջ էլ ես այնտեղից չեմ լսել։

– Այսինքն՝ հավաքը չի՞ ցրվելու։

– Ես արդեն պատասխանեցի, որ այս պահին խաղաղ է։ Կա երկու տարբերակ՝ կամ ցուցարարները կամավոր կլքեն Բաղրամյան պողոտան, կամ եթե արտառոց հանցագործություն նկատվի, այդ ժամանակ կցրվի, ու ոստիկանները պարտավոր կլինեն զբաղվել այդ հարցերով։

– Օրինակ՝ կարո՞ղ է Բաղրամյան պողոտան եւս 2 ամիս փակ մնալ։

– Տեսականորեն՝ իհարկե, կարող է։ 200 տարի էլ կարող է փակ մնալ։ Օրինակ՝ Մասիս սարը մոտավորապես 100 տարի է, ինչ մեր ձեռքին չէ, բոլորս բողոքում ենք, բայց դա փաստ է:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031