Հայաստանում, բարեբախտաբար, հանգուցալուծվեց Բաղրամյան, թե Ազատության հրապարակ կեղծ դիլեման, և հասարակությունը կարծեք թե աստիճանաբար գալիս է այն մտայնության, որ բուն խնդիրը որտեղը չէ, այլ ինչն ու ինչպեսը: Կա մեկ այլ դիլեմա ևս՝ Բաղրամյանի շարժումը ընդամենը 7 դրամի՞ համար էր, սոցիալական, գրպանի հարվածի՞ց բխող շարժում էր, թե՞ դրանում լուրջ և ավելի խորքային հենք կար: Այս խնդիրը, ցավոք սրտի, բավարար ուշադրության և ուսումնասիրության չի արժանանում, մինչդեռ սա տասնապատիկ ավելի կարևոր դիլեմա է, որը շատ կարևոր է հետագա զարգացումների համար՝ և՛ հասարակական, և՛ քաղաքական իմաստով:
Առերևույթ 7 դրամի շարժումը իրականում շարժում է համակարգային փտախտի դեմ, որի հետևանքներից մեկն է 7 դրամը: Նախորդ տարի էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով, սակայն հասարակությունը ոչ միայն փողոց դուրս չեկավ, այլ դժգոհության առանձնակի մեծ ալիք չանցավ նույնիսկ խոհանոցներում: Մեկ տարի անց պատկերն այլ էր, և ինչն էր պատճառը, այն, որ հավելյալ 3 դրամ է՞լ կար թանկացվող գնի վրա, այսինքն՝ 4-ի փոխարեն արդեն 7 դրամ էին ուզում թանկացնել: Հազիվ թե: Խնդիրն այն է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում շարունակվել է համակարգային փտախտը: Ըստ որում՝ ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ ողջ պետական կառավարման, պետական կենսագործունեության: Իրականում 7 դրամը առիթն է, ոչ թե պատճառը: Չլիներ դա, վաղ թե ուշ կգտնվեր մեկ այլ առիթ հասարակության համար:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում