Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի որդին Բաղրամյան պողոտայի ցուցարարներից է. «Հրապարակ»

Հուլիս 03,2015 10:20

Հարցազրույց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ

– Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիների ընդվզումը դեռ շարունակվում է, եւ կարծես ոչ քաղաքացիներն են զիջում, ոչ էլ իշխանությունները։ ԱԺ մերձակայքում զրահատեխնիկա է հայտնվել։ Դուք, ՀՀԿ-ական լինելուց բացի, նաեւ հայտնի երգչուհի եք։ Այցելե՞լ եք Բաղրամյան պողոտա, կարծես չարձագանքեցիք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ «կենդանի պատ» նախաձեռնությանը, ինչո՞ւ։

– Ես ուղղակի չեմ սիրում… Շատ զիլ երեխեք են, ես իրանց ցավը տանեմ։

– Իսկ ինչո՞ւ չեք այցելում։

– Տղաս է այնտեղ։

– Փաստորեն, դուք նույնպես կիսում եք ցուցարարների դիրքորոշումը, այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ չի ընկրկում եւ կատարում նրանց պահանջը։

– Բայց իշխանությունն առաջարկներ արեց, չէ՞, նախագահը երկու անգամ հանդիպման առաջարկ արեց։ Ես կուզեի այդ հանդիպումը լիներ, որովհետեւ իրենք կարգին երեխեք են, իրենք չեն քաղաքականացնում այն, ինչը որ մեր բոլորիս՝ քաղաքացիների խնդիրն է։ Ես, անկեղծ ասած, չեմ ուզում դա փչացնենք, կողքից շատ են փորձում, ուզում եմ, որ իրենց հանգիստ թողնեն։

– Ակնարկում եք քաղաքական գործիչների՞ն, որոնք մասնակցում են այդ ցույցերին։

– Չեմ ուզում, որ քաղաքականացնեն, ամեն մեկն իր ներկայությամբ ուզում է ինչ-որ մաս վերցնել նրանցից, դա իրենցը չի, դա այդ երեխաներինն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031