«Շատ եմ ցավում, որ նման դեպք տեղի ունեցավ: Նման վերաբերմունք պետք է չլիներ ԵՄ-ի դրոշների նկատմամբ: Ես նրանց չեմ ուզում պիտակավորել, անվանել սադրիչներ: Համոզված եմ, որ նրանք մոլորյալներ են եւ ամաչելու են իրենց արարքների համար: Ցավում եմ, որ երիտասարդներից ոմանք, որովհետեւ բոլորը չէին, ընդամենը մի խումբ երիտասարդներ էին բողոքում այդ ամենի դեմ, չգիտեն, թե ինչ է ԵՄ-ն: Դա առաջին հերթին արժեքային համակարգ է: Այն արժեքային համակարգը, ինչին ձգտում ենք, փորձում ենք հաստատել ՀՀ-ում: Եթե այդ արժեհամակարգը այստեղ հաստատված լիներ, այսօրվա ցույցերի անհրաժեշտությունը չէր լինի: ԵՄ-ն դա 28 պետություններ են, որոնք միավորվել են 4 ազատությունների շուրջ»,- Aravot.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպը այսպես մեկնաբանեց 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա, Պարույր Հայրիկյանի բերած փաստարկը ջախջախիչ է. «Չէ՞ որ ամսի 23-ի բռնությունների կապակցությամբ ցուցարարներն իրենք են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 10-15 հազարանոց ցուցարարներ ծափերով ողջունեցին այդ լուրը, որ արդեն դիմում է ուղարկվել ՄԻԵԴ, ընդ որում, դիմել են, որ հատուկ ընթացակարգով քննարկվի՝ չնայած հույսերը այդ առումով մեծ չեն: Եթե երիտասարդները կարծում են, որ այսօր ԵՄ-ի դրոշները պատռելը կօգնի, որ հատուկ ընթացակարգով ընդունվի այդ հարցը ՄԻԵԴ, սխալվում են»:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ բողոքի այս ցույցերը, կարծես թե, հայտնվել են փակուղում: Նրա խոսքերով՝ «Ընդհանրապես եկեք պարզ հասկանանք, որ պահանջն ամբողջովին քաղաքական է եւ ուղղված է պուտինյան ռեժիմի դեմ, որովհետեւ ՌԱՕ ԵԷՍ-ը ռուսական պետական կազմակերպություն է, եւ պահանջը դրան է ուղղված: Եթե ինչ-որ մարդիկ վախենում են ռուսական ԶԼՄ-ներից եւ կարծում են, որ քծնանքով ինչ-որ բանի կհասնեն, ապա կասեմ, որ նրանք մոլորության մեջ են: Եթե ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ նման վերաբերմունք լիներ, 88 թվին շարժումը չէր կայանա»:
Մեր դիտարկմանը, որ ասում են՝ եթե նույնիսկ այսօր ՌԴ-ի դրոշը բերեին՝ նույն կերպ էին ցուցարարները վարվելու՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «ՌԴ-ի դրոշը կոնկրետ պետության դրոշ է: Մի պետության, որը իրականացնում է հայտնի քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ, ռուսական պետական ընկերությունները կեղեքում են Հայաստանը: Դա ուրիշ հարց է: Իսկ ԵՄ-ն արժեքային համակարգ է: Ես վստահ եմ, որ այդ երիտասարդները մոլորության մեջ են, ամեն ինչ անենք, որ ՌԴ-ի մամուլը, ՌԴ-ի պաշտոնյաները հանկարծ չբարկանան: Ո՛չ, մենք մեր շահերն ենք պաշտպանում, եւ այդ պահանջը պուտինյան ռեժիմից է, նրանք են այս պահանջի հասցեատերը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համաձայն եմ ամեն բառի հետ՝ոնց ասում են, ներիր սրանց Տեր, չեն հասկանում, ինչ են անում:
ազգային դավաճաններ
Աստված իմ, էս ինչ համով նյութ է…