Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Պայքարը վերածվում է կլոունադայի» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 00:25

Քիչ առաջ Քիչ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրամիության եւ Եռագույն դրոշներով միացավ ցուցարարներին, որոնք Հայրիկյանին անվանեցին սադրիչ, իսկ ԵՄ դրոշները տրորեցին :

MHM97521-copy

MHM97519 MHM97520-copy

Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցերի նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը միջադեպը որակեց անցանկալի եւ արժեքներից զուրկ: Նրա ձեւակերպմամբ. «Այստեղ ազատության պայքար է, միայն յոթ դրամի պայքար չէ, այստեղ հավաքվածները պատրաստակամություն են հայտնել տիրոջ իրավունքն իրականացնել, կարգ ու կանոնի ճանապարհն են բռնել»:

Դավիթ Սանասարյանը կարծում է, որ այդ միջադեպով զգացվեց, որ ռուսական ԶԼՄ-ների ճնշումն աշխատեց Բաղրամյան պողոտայում:

«Պարոն Հայրիկյանին, իր կողմնակիցներին զգուշացրինք, որ սադրանք է տեղի ունենալու, նրանք չլսեցին մեզ: Եվ սա այն դեպքում, երբ այստեղ կար կոնսենսուս, որ միայն Հայոց Եռագույն է վեր խոյանալու, զգուշացնելուց հետո այդ գործողությունը սադրանքն էր: Այն մարդիկ, որ կուրծք ծեծելով եվրոպական դրոշը պատռեցին, կապ չունեն շարժման հետ, այդ քաղաքացիները ռասիստական վերաբերմունք են ցուցաբերել, մենք դեմ ենք որեւէ երկրի դրոշը տրորելուն»,- հայտարարեց սանասարյանը:

Նաեւ ասաց, որ իր տեղեկություններով, իշխանությունների կողմից Բաղրամյան պողոտա է բերվել է երիտասարդություն, որը պայքարի որեւէ նշույլ չի ավելացնում ու չգիտի, թե ինչով է զբաղված: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի Հանրապետության պայքարը վերածվում է կլոունադայի:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Վահագն Մինասյանի ասելով, «Հարթակում չկան կազմակերպիչներ, կա համակարգող խումբ, որը ինչ-որ աշխատանքներ է համակարգում, կազմակերպիչը մի փոքր այլ եզրույթ է: Ովքեր գիտակցում են, թե որն է իրենց անելիքը այս հարթակում, կազմակերպիչ են: Սա մեր ապրելու իրավունքը պաշտպանելու պայքար է, բարեկեցիկ կյանքի պաշտպանության նվաճման օրենք է, որը մեզ վերապահված է Սահմանադրությամբ»:

Ցույցի մեկ այլ մասնակից՝ Դավիթ Հովհաննիսյանն էլ կոչ արեց չլինել իներտ. «Մտավորականություն, միջին տարիքի եւ մեծ մարդիկ, կանգնեք երիտասարդների կողքին»:

Երիտասարդները ասացին, որ առաջիկայում հայտարարություն կլինի, իսկ ավելի ճիշտ՝ որոշ կետեր ու պահանջները ավելի կկոշտանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    ԵՄ դրոշները տրորելով այս մարդիկ հիանալի երիտասարդներից վերածվեցին կապիկների: Եթե մեր հույսը սրանք են, ապա մենք կորած ենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031