Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմքի մուգ բծերի առաջացման պատճառները

Հուլիս 03,2015 11:00

Դեմքի վրա տարածված պիգմենտային բծերը` քլոազմա, մուգ դարչնագույն բծեր են, որոնք համարվում են կոսմետիկական թերություն եւ առաջանում են միայն կանանց մոտ։ Այդպիսի բծեր նկատվում են հիմնականում հղի կանանց մոտ։ Սովորաբար ծննդաբերությունից հետո դրանք անհետանում են, բայց երբեմն մնում են նաեւ դրանից հետո երկար ժամանակ։ Մուգ բծերի առաջանալը կարող է կապված լինել ձվարանների, մակերիկամների, լյարդի եւ այլնի, ինչպես նաեւ ծանր երկարատեւ ու հյուծող հիվանդությունների հետ, ինչպես տուբերկուլյոզը, դողէրոցքը եւ այլն:

Պիգմենտային բծերը կարող են կապված լինել նաեւ դուխիների, ձեռքի օճառի եւ այլնի օգտագործման հետ (դրանցում պարունակվող եթերային յուղը գրգռում է մաշկը եւ պիգմենտավորում այն)։ Արեւի տակ երկարատեւ մնալու դեպքում, հատկապես հարավային երկրներում, առաջանում են քլոազմայի նման դարչնագույն տարածված բծեր։ Դեմքի մաշկի մգանալը կարող է պայմանավորված լինել նաեւ երկարատեւ ճիճվային ներխուժման հետ։ Երբեմն, սակայն, այդպիսի բծերի առաջացման պատճառը հայտնաբերել չի հաջողվում։ Հավանաբար, առաջնային պատճառը ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումն է։

Պիգմենտային բծերը վերացնելու նպատակով ամենից առաջ պետք է բուժել հիմնական հիվանդությունը։

Դարչնագույն բծերը սպիտակեցնելը դժվար խնդիր է։ Սովորաբար օգտագործվում են սպիտակեցնող քսուքներ, բայց միշտ բժշկի հսկողությամբ։ Եթե սպիտակեցնելու համար օգտագործվում են սնդիկային քսուքներ, անհրաժեշտ է նախապես մաշկի զգայունությունը որոշել (սովորաբար՝ պարանոցի հետեւի մասում)։ Սնդիկային քսուքները պետք է լինեն վազելինի հիմքի վրա, այլ ոչ թե կրեմների, որպեսզի սնդիկի թունավորող շերտերը հյուսվածքների մեջ խոր չթափանցեն, այլ միայն մաշկը թեփոտեն, որից բծերը կվերանան։ Սնդիկի քսուքը դեմքի վրա պահվում է ոչ ավելի, քան 2 ժամ, որից հետո խնամքով հանվում է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 

 

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031