Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները՝ Հայրիկյանին. «Դուք ապազգային տարր եք, ուրիշ ոչ մի բան» (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 23:17

«Մենք եկել էինք ուժ տալու, ուժով էինք եկել»,- Բաղրամյան պողոտայից հեռացված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսպես բացատրություններ էր տալիս, թե ինչ նպատակով էր եկել եւ ինչ ստացվեց:

Aravot.am-ի դիտարկմանը՝ փաստն այն է, որ եկաք խաղաղ ցույցի ժամանակ, աժիոտաժ ստեղծվեց, խառնաշփոթ՝ նա արձագանքեց. «Կներեք, էլի մենք եկանք, սկսեցինք մարդկանց ծեծե՞լ, հրե՞լ, ոչ»:

Բաղրամյանում սկսվեց մի ծեծկռտուք՝ տղաների միջեւ:

Հայրիկյանին քաշքշում էին եւ պաշտպանում էր մի կին: Ցուցարարներից մեկը մոտեցավ եւ հարցրեց. «Ձեր արածը ձեր դուրը եկա՞վ, պարոն Հայրիկյան»: Հայրիկյանը հարցրեց՝ ո՞րը, գնա պարզի նա ով է, իմ հետ կապ չունի:

Հետո ցուցարարը մատ թափ տալով՝ ասաց. «Դուք ապազգային տարր եք, ուրիշ ոչ մի բան»:

ԱԻՄ-ականները սկսեցին երիտասարդ ցուցարարին դաս տալ՝ երիտասարդ, նա որ կար, դուք ոչ մեկդ չկայիք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու է Պ. Հայրիկյանը «ապազգային տարր». քանի որ ճի՞շտն է ասում: Իբր ո՞վ «չգիտի», որ այս ամենի խորքային պատճառը Ռուսաստանին Հայաստանի գաղութացումն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031