Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շաբաթ հետո ցուցարարները ամոթից գետին են մտնելու, ես նրանց ներում եմ». Հայրիկյան (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 23:11

Բաղրամյան պողոտայից վտարվելուց հետո ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Երբ խաղաղ ցույցի ժամանակ մարդիկ իրենց պաստառներով գալիս են, գալիս են իրենց հագուստներով ոչ ոք իրավունք չունի արգելի»:

Դիտարկմանը, որ առանց այդ էլ ռուսական լրատվամիջոցները ասոցացնում են այս պայքարը Մայդանի հետ՝ Հայրիկյանը հակադարձեց. «Մենք ռուսական ԶԼՄ-ների գերին չենք, սիրելիս: Բարձրացրել են այստեղ ԵՄ դրոշներ լավ են արել, այսօր կարող եք վստահաբար ասել, որ ցուցարարների կեսը ռուսական գործակալներ են: ԵՄ դրոշն ո՞ւմ կարող է խանգարել»:

 

Մեր դիտարկմանը, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ պետք չի սա քաղաքականացնել՝ Հայրիկյանը չհամաձայնեց. «Ո՞վ ասեց, որ պետք չի քաղաքականացնել: Լսեք, երբ որ մենք մտանք այստեղ սկզբում շարժման, մեզ ծափահարում էին: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, հասկանում եմ, որ եթե մարդիկ պատրաստ չեն ազատ խոսքի, նրանք ծառայում են նույն ԿԳԲ-ի գործակալական ցանցին, նույն բռնապետությանը, նույն Սերժ Սարգսյանին, բայց ես նրանց չպետք է կոպտեմ, վիրավորեմ, պետք է նրանց աստիճանաբար բերեմ ճիշտ ճանապարհին: Ճիշտ ճանապարհը որն է՝ ՀՀ-ի մի խումբ երիտասարդներ ամսի 23-ին հետապնդվել են, դիմել են Եվրոպական դատարան: Սա նշանակում է, որ ՀՀ-ի վերջին հույսը եվրոպական քաղաքակրթությունն է»:

Նա սկսեց ցուցարարներին մեղադրել, որ գիտակցական անհրաժեշտ մակարդակ չունեն, իր խնդիրը նրանց օգնելն է. «Նրանք, ովքեր ԵՄ-ի դեմ են խոսում, ուզում են ՀՀ-ն մեկուսանա, իսկ մեկուսացված պատառը համեղ պատառ է: Մտավոր ցածր մակարդակ ունեցող մարդուն պիտի օգնես: Վաղը կգնան կմտածեն, մի շաբաթ կհոխորտան, հետո ամոթից գետինը կմտնեն: Իմ նպատակն է, որ իրենք հասկանան, որ ռուսական իմպերիալիզմի վարձու շները,որ հայտարարում էին, որ հայ ժողովուրդը դեմ է Եվրոպային, այսօր այս երիտասարդներն իրենց անխոհեմությամբ առիթ տվեց, որ վաղը մենք սերնդեսերունդ ամաչեն»:

ԱԻՄ-ականներից մեկն էլ բղավեց, թե հաբն էլ է դառը, պետք է զոռով տաս:

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ եկել էր երիտասարդներին մի փոքր դաս տալու՝ տվեց. «Չար աշակերտը սխալներ է անում, բայց ես ի սկզբանե իրենց ներում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Եւրոմիությունը կազմաքանդման սեմին է, սիրելիներս: Փաստը՝ Հունաստանը, որին անխուսափելիորեն կհետևի Իսպանիան, Իտալիան: Իսկ Բրիտանիան, կարծես, արդեն վերջնական որոշումը պիտի տա: Ինչի՞ մասին է խոսքը:
    Եվրոպան՝ ինքը, մխրճվել է բազում տնտեսական, հասարակական ու ԱԶԳԱՅԻՆ հարցերում: Եթե ճարպիկ են՝ նախ իրենց հարցերը լուծեն: Հենց իրենք են սահմանափակել ժողովրդավարությունը Եվրոպայում: Ինչի՞ մասին է խոսքը: Ժողովրդավարության սխալ ըմբռնումը քամուն տվեց Եվրոպայի տնտեսությունը, ազգային լուրջ հարցեր ծագեցին, ու Եվրոպան ՀԻՄԱ դիմագրավում է ահաբեկչությունը:
    Իսկ Հայաստանի ու հայության համար անցյալի փորձը բավակա՞ն չէ՝ իմանալու որ նրանք անընդունակ են կասեցնել Թուրքիայի նկրտումներ: Եթե կարող էին, թող կանխեին Հայոց Ցեղասպանությունը՝ մեկ դար առաջ: Նույնը և հիմա է: Նրանք իրենց հարցերը չեն կարողանում լուծել, ու մենք, ՃԻՇՏ ՀԻՄԱ ուզում ենք մտնենք Եվրոմիություն, որ ի՞նչ անենք: սահմա՞ն ունենք Եվրոպայի հետ: Միայն ինչ-ինչ սիրուն խոսքերի՞ համար: Ոչ ոք հայերի աչքերի աշուղը չէ: Եվ այս խոսքերն էլ ռուսասիրություն չէ: Մի ճիչ սթափվեք: Մի քիչ ճիշտ դատեք:
    Հին սերունդը վաղուց է որ ասելիք չունի. սպառվել է հոգով ու մտքով: Ու նրանք ընդհանրապես ուրիշին խելք սովորեցնելու առաքելություն չունեն: Իրենց փորձը տվել են, ու փորձը նորից կրկնելու կարիքը չունի հայությունը: Փորձը կդառնա փորձանք:

  2. Atshak says:

    “մի շաբաթ կհոխորտան, հետո ամոթից գետինը կմտնեն ” -… ԱՄՆ-ի էմիսարի առաջ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031