Ինչպես տեղեկացրել ենք, Բաղրամյան պողոտայում ԱԻՄ-ականների Հայրիկյանի եւ ցուցարարների միջեւ մեծ հրմշտոց ու ծեծկռտուք եղավ:
Հայրիկյանը եկել էր Բաղրամյան ԵՄ դրոշներով, ինչը հունից հանել էր ցուցարարներին: Ակտիվիստներից մեկը սկսեց Հայրիկյանին բղավել՝ դու ո՞վ ես. «Ինքը ընտրություններում 1 տոկոս էլ ձայն չի հավաքում, հիմա եկել ա պրովոկացիա ա անում՝ վարկանիշը վերականգնելու համար: Մենք ստեղ հավաքվել ենք որոշակի նպատակով, այդ նպատակը կապ չունի գեոպոլիտիկ հարթության մեջ, ինքը փորձում է եւ նպատակ ունի մեզ այլ ուղղությամբ տանի: Ինքը գոյություն չունի Հայաստանի քաղաքական, քաղաքացիական կյանքում արդեն շատ շուտվանից»:
Կարդացեք նաև
Հայրիկյանը չլսելու էր տալիս իր հասցեին բոլոր քննադատությունները եւ վանկարկումները:
ԱԻՄ-ականներն էլ իրենց հերթին էին կռվում ցուցարարների հետ, հարվածում, հայհոյում:
Aravot.am-ը Հայրիկյանին հարցրեց՝ սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք, միայն անկեղծ ասեք. «Ես գիտեի, որ կան միայն գոտկատեղից ներքեւ՝ այդ մակարդակով հարցերին անդրադարձող մարդիկ, որ կարող են արհամարհել նաեւ իրենց ընկերներին, դա գիտեմ: Բայց վաղը այս մարդիկ շատ վատ են զգալու»:
Հայրիկյանին գոռում էին՝ դավաճան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ