Քիչ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրամիության եւ Եռագույն դրոշներով միացավ ցուցարարներին ու այնպիսի շիլաշփոթ սարքեց, որ մոտ 20 րոպե ցուցարարները խելքի չէին գալիս: Տեսնելով ԵՄ դրոշները, ցուցարարները ոտնատակ տվեցին դրանք, տրորեցին՝ հորդորելով չսադրել իրենց խաղաղ հավաքը:
Պարույր Հայրիկյանին ցուցարարները սկսեցին քաշքշել, հրել: Հայրիկյանը բացատրեց, որ ՀՀ քաղաքացիները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ԵՄ-ի դրոշները միայն դա են նշանակում: Սակայն նրա բացատրությունն արդեն լսող չկար: Տարածքում սկսեց կռիվ, հայհոյանք: Ակտիվիստները Հայրիկյանի ստեղծած խառնաշփոթի դեմն առնելու համար որոշեցին քոչարի պարել եւ քոչարիով նրան ու նրա խմբին հրելով՝ տարածքից դուրս անել, մեջքով շրջվել: Ցուցարարները բղավում էին՝ Հայրիկյան, հեռացիր, սադրիչ եւ այլն:
Կարդացեք նաև
Հայրիկյանը անդրդվելի էր, նրան հրում էին, նա դրոշը ծածանելով՝ բացատրություններ էր տալիս:
Լրագրողների հարցերին, թե էս ի՞նչ սարքեցիք՝ Հայրիկյանը պատասխանեց. «Դուք նկատե՞լ էիք, որ Եռագույն չկար հրապարակում: Մյուս դրոշներն էլ այն դրոշներն են, որով տղաները դիմել են եվրոդատարան:
Հայրիկյանը հայտարարեց, որ իր առաքելությունը կատարված է եւ փորձեց հեռանալ: Բաղրամյանի սկզբնամաս էր հասել, նրան սկսեցին արդեն քաշքշել ու հարվածել:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ