Ճարտարագիտական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանը այս օրերին Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներին է միացել: Ցուցարարների հետ զրույցում նա փորձում է հասկանալ հոսանքի թանկացման մասին Սերժ Սարգսյանի հայտարարության իմաստը:
«Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ադեկվատ հայտարարություն էր: Մենք ինչի մասին ենք խոսում, ինքն ինչի մասին: Ի՞նչ է էս ամբողջ ազգին հետաքրքրում էր, թե ինքը որ կազմակերպություններում է ուզում աուդիտ անել կամ իրիկունը որ կինոն է ուզում գնա՞լ: Ուզում է, թող գնա, ով է իրեն խանգարում»,- ցուցարարների հետ քննարկման ժամանակ դժգոհում էր դասախոսը:
Վարդան Պետրոսյանը յուրովի է մեկնաբանում նախագահի հայտարարությունը. «Երևի Սերժ Սարգսյանը նկատի ունի՝ բյուջեն ոչ թե մեր գումարներից է գոյանում, այլ ասենք Հոնդուրասի ժողովուրդն է օգնություն ուղարկում, այդտեղի՞ց պետք է վճարվի: Իմ փողերից է վճարում, իմ աջ գրպանից կվճարի, թե ձախ, ի՞նչ տարբերություն, գրպանը հո իմն է: Թող իրենք օլիգարխներով հավաքվեն, թալանածից մի քիչ վճարեն, այդ ժամանակ խնդիրը կլուծվի»:
Վարդան Պետրոսյանը դասախոսի աչքով է դիտարկում նաեւ վարչապետի անդրադարձը հոսանքի թանկացման վերաբերյալ. «Կառավարությունն այսօր ասում է՝ մենք ուսումնասիրեցինք այդ խնդիրը, պարզեցինք՝ լուծում չունի: Ի՞նչ է նշանակում լուծում չունի, նշանակում է քննությունից կտրվեցիք, բուհում, երբ երիտասարդ տղան քննությունից կտրվում է, ասում ենք՝ գնա բանակ: ՀԻմա կառավարությանն եմ ասում՝ չեք կարող, ուրեմն կտրվեցիք, հեռացեք, ձեր տեղը բանակում է, գնացեք բանակ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ