Հարցազրույց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ վերջին օրերին տիրող իրավիճակի վերաբերյալ` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած հանրային ընդվզման հետ:
-Պարոն Մանուկյան, արդեն զրուցել ենք էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ստեղծված աննախադեպ հասարակական շարժման շուրջ, և Դուք դա համարել եք արդարացված: Եթե կրկին ընդհանրացնելու լինենք այս շարժումը, ի՞նչ գնահատական կտաք դրան:
– Վերջին ժամանակաշրջանում նոր դեմքեր են առաջ գալիս ու նոր երևույթներ են տեղի ունենում քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ քաղաքական վերադասավորումների արդյունքում որոշ քաղաքական գործիչներ դուրս եկան ակտիվ քաղաքականությունից, ճանապարհ բացեց նոր, երիտասարդ, ինտելեկտուալ, ազնիվ շերտի համար, և մենք հիմա տեսնում ենք նրանց պայքարը: Ես համոզված եմ, որ այստեղ է ծնվելու Հայաստանի ապագան: Շատ կարևոր է, որ այս շարժումը քաղաքացիական է, բայց մյուս կողմից` հենց քաղաքացիական շարժումից են ծնվում քաղաքական գործիչները, կուսակցությունները:
Հարցարզրույցն ամբողջությամբ՝ այստեղ