Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լուր տարածվեց, որ ակտիվիստներից մեկին ոստիկանները բռնել են եւ տարել իրենց մոտ:
Երբ մոտեցանք ոստիկաններին, իսկապես մի տղայի շրջապատել էին եւ ինչ-որ հարցուփորձ էին անում, տղայական խոսակցություն էր ընթանում: Ցուցարարը ոստիկաններին ասում էր՝ «Ես ուզում եմ ջուր խմեմ, ասում եմ ջուր եմ ուզում, ասում ես՝ լեզվիդ ես տալիս»:
Ոստիկանները, տեսնելով, որ լրագրողներ միջամտեցին եւ տեսանկարահանում էին՝ տղային բաց թողեցին: Ցուցարարը նեղված էր:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ էին բռնել եւ ինչ էին ուզում ոստիկանները:
Կարդացեք նաև
Ցուցարարը բացատրեց, որ իսկապես ջուր էր ուզում խմել. «Ասեցին մի խմի, չէին թողնում խմել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ