«Մեր շարքերը գնալով նոսրանում են, պետք են քայլեր իրականացնել՝ վերականգնողական»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեցին ակտիվիստները:
Նրանք ասացին, որ Ազատության հրապարակում տարբեր խմբեր ու նախաձեռնություններ են հավաքվելու եւ միանալու են Բաղրամյանին. «Զարկ տանք մեր վերականգնողական ակցիային»:
Նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ դրանք երեքն են՝ ներկայումս գործող սակագինը վերանայվի ՀԾԿՀ-ի կողմից՝ նվազեցման միտումով, կասեցվի սակագնի բարձրացման որոշումը, պատասխանատվության ենթարկվեն ամսի 23-ին քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն իրագործող ոստիկանները եւ ընդհատել քրեական գործերը՝ խաղաղ մասնակիցների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ակտիվիստներն ասացին, որ արդեն շահարկում են շարժման քաղաքականացված լինելը: Նրանք անդրադարձան նաեւ կառավարության առաջարկին, որ սակագնի բարձրացման փոխհատուցման համար միջոցներ են փնտրում: Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենք սկզբունքորեն դեմ են սակագնի բարձրացմանը, եւ չեն ընդունում փոխհատուցման տարբերակը»:
Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ չե-ղար-կում: Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենք տեր են կանգնելու այս պահանջներին մինչեւ վերջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ