Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցին մասնակցող մի շարք մարդիկ պարում էին: Բերդ պարի ընթացքում երկու երիտասարդ ընկան գետնին եւ վնասվածքներ ստացան:
Նրանից մեկը, որը գլուխն էր վնասել՝ հրաժարվեց բուժօգնությունից, իսկ մյուսի դեմքը արյունոտվել էր: Ականատեսների կարծիքով՝ նա կոտրել է քիթը:
Դեպքի ականատեսները մեզ պատմեցին, որը 3 երիտասարդ Բերդ պարն էի պահում, որի ընթացքում երկու երիտասարդները, չկարողանալով պահել հավասարակշռություն, ընկան:
Կարդացեք նաև
Դեպքի վայր անմիջապես ժամանեց շտապօգնությունը: Այստեղ էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Երիտասարդին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո՝ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ